Լարված իրավիճակ՝ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստին. նրան տեղափոխեցին հիվանդանոց
![]() ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության ընթացքում Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ և շտապօգնություն կանչեցին: Նա ուներ կրծքավանդակում ցավ՝ որը ճառագայթվում էր դեպի ձախ ձեռքը, ծնոտը: Շտապօգնությունը նրան տարավ հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտությւոնների համար: Դատական նիստը շարունակվեց առանց Վարդան Ղուկասյանի։ Դատավորը մանրամասներ ներկայացրեց Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ։ Ըստ դատավորի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր նախագահությամբ Ոսկանյանի 2025 հուվարի 13-ին մեղավոր է ճանաչել Զարուհի Փոստանջյանին Քրեական օրենսգրքի 507 հոդված առաջին մասով նախատեսված հանցագործության մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք։ Գործը հասել է Վճռաբեկ դատարան, որը մերժել է Զարուհի Փոստանջյանի բողոքը։ «Առկա է կասկած պաշտպան Զարուհի Փոստանջյանի դատական նիստին ներգարվվելու մասնակցությամբ, հետևաբար դատարանը համապատասխան գրություն կհասցեագրի փաստաբանների պալատին՝ հասկանալու ձեր արտոնագրի գործողությունը դադարեցված է, թե ոչ, ձեզ էլ կառաջարկի ներկայացնել ձեր դատվածության հանված կամ մարված լինելու մասին տեղեկություններ», -ասաց դատավորը։ Զարուհի Փոստանջյանին զայրացրեց դատավորի ասածը, նա նշեց, որ ինքը պետական բյուջե վճարել է տուգանք, դատվածություն չունի, փաստաբանի արտոնագրից զրկված չէ, հետևաբար և դատարանը սպառնալիք է հնչեցնում իր նկատմամբ։ «Ես դատվածություն չունեմ, Նիկոլ Փաշինյանի գործակալ, հողերը հանձնող՝ գումարների դիմաց, նախորդ իշխանությունների բերված, խորհրդարան մտցված խոսքերի համար, այո, ես դատապարտվել եմ, գումարը մուծել եմ, դատվածություն չունեմ, արտոնագիրս ուժի մեջ է, խնդրում եմ իրազեկեք հանրությանը՝ ով է ձեր այդ գործընկերը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Կարեն Ադրեասյա՞նը, թե՞ Միշիկի եղբայր Գրիշիկը»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։ «Այո, Նիկոլ Փաշինյանը գործակալ է, նախորդ իշխանությունները բերել, մտցրել են խորհրդարան, այո Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնել է։ Եվ դրա դիմաց գումար եմ մուծել՝ 525 հազար դրամ»,-կրկնեց Զարուհի Փոստանջյանը։ Դատական նիստը հետաձգվեց Վարդան Ղուկասյանի բացակայության համար:
|

«Ողբերգությունից 3 տարի անց ունենք միայն մեղքը ներքևում փնտրող քննություն և նիկոլական վերևներին պաշտպանող լռություն». Սոնա Աղեկյան
4901:06
«Ամերիկյան ավիակիր խմբավորումը Իրանի ափերին կհասնի մոտավորապես հունվարի 25-ին». Արա Պողոսյան (լուսանկար)
5000:48
Չինաստանում ծնելիության մակարդակը կրկին ռեկորդային ցածր մակարդակի է հասել
8100:47
«Իրանը մահապատժի կասեցման համար Թրամփին ոչ մի խոստում էլ չի տվել». Տիգրան Դավուդյան
4700:30
«Առաջին դեպքը չէ, որ Հայոց Եկեղեցու նշանակալից ժողովներն անցկացվել են հայրենիքից դուրս». Ռուբեն Մելիքյան
72Երեկ, 23:42
Ահաբեկիչներով լի բանտերն անցել են Սիրիայի կառավարության հսկողության տակ. Իրաքը կենտրոնացրել է ուժերը
56Երեկ, 23:24
