«Հաղորդումն իրավապահներին ներկայացրել է Ալեն Սիմոնյանը և նրան է պետք հարցեր տալ»․ Ժաննա Ալեքսանյան
![]() Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ ստիպված էի լսել Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն այն հույսով, որ լրագրողներ հարցեր կուղղեն նրան Նարեկ Սամսոնյանի ապօրինի բանտարկության հետ կապված, հատկապես որ հացադուլի 11-րդ օրն է և առողջական խնդիրներ ունի։ Հաղորդումն իրավապահներին ներկայացրել է Ալեն Սիմոնյանը և նրան է պետք հարցեր տալ։ Օրինակ, թե ինչու է Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «շան լակոտներ ու լածիրակ» անվանել (որից հետո պատասխան է ստացել), արդյոք նրա միջամտությամբ է, որպես բարձրաստիճան պաշտոնյա, տղաներին կալանավորելն ու հետագայում կալանքը 3 ամսով երկարաձգելը։ Եվ մի հարց էլ, որն ինձ շատ է հետաքրքրում, կարող ենք մենք՝ սովորական քաղաքացիներս, հակադարձել «շան լակոտն ու լածիրակը» դու ես, երբ մեզ վիրավորում է պաշտոնատար անձը։ Բայց ամենակարևորն, իհարկե, Նարեկի առողջական վիճակն է և մի բան պատահելու դեպքում պատասխանատուն Ալեն Սիմոնյանն է։ Ոչ մի հարց լրագրողների կողմից չտրվեց։ Դուք կարող եք չկիսել նրանց հայացքներն ու խոսույթը, բայց ակնհայտ ապօրինությունների դեմ պետք է ընդվզեք, որովհետև հաջորդը կարող եք լինել դուք»։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
