ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցը հավաքեց սնունդը
129
Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ., 12:24
![]() ՄԻՊ գրասենյակի դիմաց «Անտիֆեյք»-ի կազմակերպած խորհրդանշական ակցիայի ժամանակ, որի ընթացքում մասնակիցները սննդով լի ափսեներ էին տեղադրել մուտքի մոտ, գրասենյակի աշխատողը հավաքեց այն՝ լցնելով տոպրակի մեջ։ «Հավանաբար ընդմիջում է ՄԻՊ գրասենյակում. Նարեկ Սամսոնյանի 11 օրվա չկերած ուտելիքն իրենք կուտեն իրենց ընդմիջման ընթացքում և կուշտ փորով կշարունակեն լռել Հայաստանում ապօրինությունների մասին։ Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11-օրվա չկերած ուտելիք»,- այսպես մեկնաբանեց «Անտիֆեյք»-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։ Ակցիայի ժամանակ ՄԻՊ-ի հանրային կապերի պատասխանատու Արթուր Ասլանյանը հանդիպեց ակցիայի կազմակերպիչներին ու ներս հրավիրեց՝ Պաշտպանի հետ հանդիպման։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
