«Հայաստանում ունենք մարդասիրության ճգնաժամ». Արամ Վարդևանյան
![]() «Այս պահի դրությամբ արդեն Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմը: 14 ժամ տևողությամբ գործընկերների հետ ունեցած դատական նիստը կրկին հանգեցրեց նրան, որ տնային կալանք կիրառվեց՝ որպես խափանման միջոց: Այն սահմանափակումները, որոնք կիրառվել էին հրապարակային խոսքի առումով, դրանք վերացվել են»,- Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը: Անդրադառնալով Սամվել Կարապետյանին հիվանդանոցից կրկին կալանավայր տանելուն՝ փաստաբանը հայտնել է. «Հայաստանում մենք ունենք մարդասիրության ճգնաժամ: Այն, ինչ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 16-ին, երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր բժշկական կենտրոնում, իր հիվանդասենյակում և այդ պայմաններում քննիչի և դատախազի գործողությւոնները՝ գալիս են և ներերակային ներարկումը ընդհատում են փաստացի: Այստեղ հենց ինքը Սամվել կարապետյանը, գտնվելով հիվանդանոցում, երբ տեսավ ոստիկաններին, ինքը հենց նաև անջատեց համապատասխան սարքը և ասաց՝ գնացինք»: |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
