«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Ի՞նչն ես շնորհավորում, ի՞նչ տնտեսական քաղաքականություն, ի՞նչ ինստիտուցիոնալ կայունություն․ի՞նչ միջազգային շուկա։ Անցած 8 տարում Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, տնտեսությունը նստեցրել եք վարկային ասեղի վրա, նախկինի նման երկրի հանքերը օտարները թալանում են։ Հայաստանի ընդերքից հանված պղնձի հումքից այդպես էլ այստեղ պղինձ չարտադրվեց։ Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է։ Ո՞վ ներդրումներ կանի Հայաստանում, ուր իշխանությունը մեծ ներդրողից ՀԷՑ է խլել։ Տնտեսության մեջ մեծ դեր ունեն առևտուրը, ծառայությունները, Երևանում շինարարական բումը, Հայաստանում ծաղկող ղումարբազությունը․ որը հազարավոր մարդկանց, ընտանիքների է դժբախտացրել; Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կառավարում են 7 տարի առաջին դասարանում մնացածները․ նման ցածր գիտելիքներով մարդիկ ինչպե՞ս կարող են տնտեսություն զարգացնել, Հայաստանը մրցունակ դարձնել։ Մեր տնտեսության վատթար վիճակի համար ցավակցում եմ բոլորիս»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
