«Նարեկ Սամսոնյանը հացադուլի հետևանքով օրեցօր հյուծվում է»․ Աստղիկ Մաթևոսյան
199
Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 15:12
![]() «Անտիֆեյք»-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի հացադուլին ու առողջական վիճակին, ասուլիսի ժամանակ ասաց․ «Նարեկ Սամսոնյանը հացադուլի հետևանքով օրեցօր հյուծվում է, դա բնական գործընթաց է, չենք կարող պայքարել բնության դեմ։ Մենք կարող ենք ուժեղ լինել՝ հոգեբանորեն, վճռականությամբ, բայց բնության դեմ չենք կարող պայքարել․․․ Մեր թիմի համար ամեն օրը 1 օր չէ, 5,10 օր է։ Հարցը հրատապ է»։ Դիմելով լրագրողներին՝ շարունակեց․ «Կոչ եմ անում նույն ՄԻՊ-ին հարցադրում անել՝ արդյոք տեղյակ եք ինչ հոդվածով է Նարեկը կալանավորված, արդյոք տեղյակ եք՝ նրան ինչ բառ է վերագրվում, ինչու չեք իրականացնում ձեր գործառույթները»։ Մաթևոսյանի խոսքով՝ Սամսոնյանին արագ բուժհաստատություն տեղափոխելն առաջնահերթություն է։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
