ԵՊՀ-ն ամեն գնով իրենցով են անում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից՝ նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։ Այժմ էլ տեղեկացանք, որ ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է Տվյալների մշակման կենտրոն։ Այս կապակցությամբ համալսարանում ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ-ից մեզ ասացին, որ կառավարությունն է ահռելի գումարներ հատկացրել, որպեսզի բուհը գերժամանակակից տվյալների մշակման կենտրոն հիմնադրի։ Մեզ պատմեցին, որ տվյալների մշակման կենտրոնի բացմանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել, այլև՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը»։ |

Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
212Երեկ, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
116Երեկ, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
141Երեկ, 19:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
15530.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
18330.09.2026, 09:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
16930.09.2026, 00:06
