Սատկել է 49-ամյա շիմպանզեն, որը կարողանում էր հաշվել և նկարել
1542
Կիրակի, 18 հունվարի, 2026 թ., 15:12
![]() 49 տարեկանում սատկել է Այ անունով շիմպանզեն, որը կարողանում էր հաշվել և նկարել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Կիոտոյի համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ կենդանին սատկել է ծերությունից և օրգանների անբավարարությունից։ Շիմպանզեն ծնվել է Արևմտյան Աֆրիկայում և Ճապոնիա է բերվել 1977 թվականին։ Կիոտոյում նա դարձել է «Ai Project» հետազոտական ծրագրի հիմնական մասնակիցը, որը նվիրված է շիմպանզեների ճանաչողության ուսումնասիրությանը։ Գիտնականները պարզել են, որ Այը կարողանում էր աշխատել թվերի հետ և տարբերակել գույները։ Նշվում է, որ հինգ տարեկանում Այը «տիրապետում էր մեկից վեց թվերին և կարողանում էր անվանել 300 տեսակի նմուշների քանակը, գույնը և առարկան»։ Մի անգամ Այը նույնիսկ կարողացել է փախչել վանդակից՝ օգտագործելով գողացված բանալի։ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15218.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
22716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
24615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25203.11.2026, 21:48
