«Առողջապահական ապահովագրություն՝ խնդրահարույց բովանդակությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մեկնարկել է 2026 թվականը, առաջին աշխատանքային օրն է, Հայաստանի քաղաքացիների մի հսկա մասի համար արդեն ուժի մեջ է մտել այսպես կոչված համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը: Մի կառավարող ուժ, որն ի վիճակի չէ անգամ մի կարգին միասնական տոմսային տրանսպորտային համակարգ ստեղծել ու ներդնել, ներդնում է ըստ էության պարտադիր առողջապահական ապահովագրություն, մեղմ ասած խնդրահարույց բովանդակությամբ և ինստիտուցիոնալությամբ: Իսկ ի՞նչ է քննարկվում երկրում տարվա մեկնարկին: «Եկեղեցի բարենորոգելու» Փաշինյանի «սևեռումը»: Ինչո՞ւ եմ «սևեռումը» վերցնում չակերտների մեջ: Որովհետև գործնականում Նիկոլ Փաշինյանը միանգամայն մտածված էլ պլանավորել է իր հակաեկեղեցական արշավն ու գործողությունները, ու այն բավականին հմտորեն պահում է իրեն ձեռնտու «դինամիկայի» ռեժիմում: Երբ մատնանշում եմ, որ նրան այս փուլում ավելի շատ պետք է պրոցեսը, քան իր հռչակած նպատակների իրականացումը, նկատի ունեմ նաև հենց այն, որ պրոցեսի շնորհիվ նա կարողանում է ձեռնածության ենթարկել հանրային ուշադրությունը, շեղել իրեն ոչ ձեռնտու հարցերից և տանել իրեն ձեռնտու ուղղությամբ: Իսկ այստեղ պետք է նաև նկատել, որ քաղաքական ընդդիմությունն առնվազն այս հարցում չի կարողացել լինել էֆեկտիվ և չի կարողացել հանրությանը կենտրոնացնել մարդկանց մաշկին անմիջապես «կպած» հարցի՝ առողջապահական համընդհանուր ապահովագրության թեմայի ուղղությամբ, առավել ևս, որ իշխանության ապաշնորհությունը մեղմ ասած տալիս է դրա պարարտ հնարավորություն: Բայց, գոնե ինձ համար զարմանալիորեն, քաղաքական ընդդիմության շրջանում այս թեման «չվայելեց» առանձնապես մեծ պահանջարկ և չարժանացավ էական ուշադրոության: Գուցե հաշվարկն այն է, որ համակարգը «գործի դնելը» այնքան անհարմարություններ է առաջացնելու քաղաքացիների համար, առաջացնելու է այն աստիճանի դժգոհություններ, որ ավելի ռացիոնալ էր թվում չխանգարել այդ համակարգի ներդրմանն ու հետագայում պարզապես քաղել այդ ներդրման հեըևանքով քաղաքացիների դժգոհության պտուղները: Դե, դա իհարկե կարող է լինել ռացիոնալ, կրկնեմ՝ եթե հաշվի առնենք, թե ինչ «որակի» ռեֆորմատոր է ներկայիս կառավարող ուժը, հիշելով հենց նույն տոմսային համակարգի օրինակը: Բայց, այդ դեպքում հասարակության շահը հետապնդող, միաժամանակ կուսակցական-քաղաքական շահերով չառաջնորդվող ուժերը և խմբերը պետք է առողջապահական համակարգի առնչությամբ լուրջ հարցադրումներ անեն նաև ընդդիմությանը, պատասխանատու դիրքորոշումներ կորզելով իշխանության գալու դեպքում ընդունված համակարգը չեղարկելու և առողջապահական իսկապես մարդակենտրոն ռեֆորմ իրականացնելու քաղաքական խոստում ու պատասխանատվություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
7111:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
138Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
11912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
13510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19607.09.2026, 14:12
