Երևան`   -7 °C
Այսօր`   Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ.

«Գյումրիի խնդիրները տարիներով կուտակված սխալ կառավարման, նիկոլական իշխանության համակարգային բացթողումների արդյունք են». Մհեր Մելքոնյան

150
Այսօր, 09:30
«Գյումրիի խնդիրները տարիներով կուտակված սխալ կառավարման, նիկոլական իշխանության համակարգային բացթողումների արդյունք են». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի օր է իշխանական խմբակի շիրակցի պատգամավորները, ինչպես նաև տարբեր տրամաչափի այլ չինովնիկներ, իրար հերթ չտալով լուսանկարներ ու գրառումներ են հրապարակում Գյումրիից՝ փորձելով ներկայացնել, թե քաղաքում ճանապարհները չեն մաքրվում, աղբահանություն չի կատարվում, և իրավիճակը իբր դուրս է վերահսկողությունից։
Այդ աղմուկը ոչ թե հոգատարության նշան է, այլ քաղաքական ցինիզմի հերթական դրսևորում:
Տարիներ շարունակ հենց գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով է թուլացվել տեղական ինքնակառավարման համակարգը։ Համայնքները զրկվել են իրական լիազորություններից, իսկ պատասխանատվությունը կենտրոնացվել է մի համակարգում, որը չի ապահովում արդյունավետ կառավարում։ Այս քաղաքականության հետևանքներն այսօր տեսանելի են ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության բազմաթիվ համայնքներում։
Այս համատեքստում առավել քան տարօրինակ է, երբ ՔՊ-ականները փորձում են մեկ համայնքի խնդիրները ներկայացնել որպես առանձին դեպք՝ շրջանցելով այն փաստը, որ իրենց կողմից ղեկավարվող բազմաթիվ համայնքներում(հատկապես Շիրակի մարզում) իրավիճակը ոչ պակաս մտահոգիչ է և խայտառակ։ Այդքան գրառումների փոխարեն առավել նպատակահարմար կլիներ շրջել Ձեր քաղաքական թիմի անդամ համայնքապետերի ղեկավարած համայնքներով և ծանոթանալ այնտեղ տիրող իրական վիճակին։
Գյումրին խնդիրներ ունի, և դա ոչ ոք չի հերքում։
Սակայն այդ խնդիրները չեն առաջացել մեկ օրում և չեն կարող լուծվել մեկ օրում։
Դրանք տարիներով կուտակված սխալ կառավարման և նիկոլական իշխանության կողմից համակարգային բացթողումների արդյունք են:
Եվ վերջապես, ակնհայտ է, որ այս ցուցադրական ակտիվությունն ունի քաղաքական ենթատեքստ․ գործող իշխանությունը որևէ ձևով չի ցանկանում համակերպվել մարտի 30-ի ընտրությունների արդյունքների և Գյումրիում կրած քաղաքական պարտության հետ»:

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան