Երևան`   -12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.

«Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք». Գագիկ Սուրենյան

168
Շաբաթ, 03 հունվարի, 2026 թ., 12:42
«Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք». Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Անցած գիշեր բավականին սառն է եղել, ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև 37 աստիճան ցրտի: Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը տատանվել է 22-28 աստիճան ցրտի սահմաններում, Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ գրանցվելով մինչև 18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանի բարձրացում սպասենք հունվարի 8-ից»:

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան