Շվեյցարիայի հանգստավայրի հրդեհը, հավանաբար, առաջացել է շամպայնի շշերի վրա ամրացված վառվող բենգալյան կրակներից
![]() Ինչպես հայտնել ենք, մոտ 40 մարդ զոհվել է, ևս 115-ը ծանր վիրավորվել է 2026 թվականի հունվարի 1-ի գիշերը Կրանս-Մոնտանայի (Վալե կանտոն) լեռնադահուկային հանգստավայրի հայտնի Le Constellation բարում բռնկված հրդեհի հետևանքով։ Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 1-ին, ժամը 1:30-ի սահմաններում, մարդաշատ բարում: Սկզբնական հաղորդագրությունները վկայում էին հնարավոր պայթյունի մասին, սակայն, ըստ դատախազ Բեատրիս Պիլլուի, ներկայիս վարկածը դժբախտ պատահարն է, որը հրդեհի և հետագա տարածման պատճառ է դարձել: Հետաքննությունը քննարկում է միջադեպի մի քանի հնարավոր պատճառներ: Վկաներն արդեն հարցաքննվել են, և վերլուծվում են դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսներից ստացված տվյալները: Ցյուրիխի դատաբժշկական ինստիտուտին հանձնարարվել է անցկացնել տեխնիկական փորձաքննություն: Վկաներից մեկը նշել է, որ մատուցողուհիները շամպայն են բերել, որոնց վրա ամրացված են եղել վառվող բենգալյան կրակներ, որոնք երբեմն շատ մոտ են եղել առաստաղին, և որոշ պահի հրդեհ է բռնկվել։ Սենյակն անմիջապես լցվել է ծխով, ինչի պատճառով մարդիկ կորցրել են կողմնորոշումը և չեն կարողացել գտնել դուրս գալու ճանապարհը։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
