ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Երասխ-Զանգակատուն (բուք), «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Սպիտակ-Գյումրի (բուք), Սևան-Ծաղկունք-Դդմաշեն, Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։ Վանաձոր-Դիլիջան, Քաջարան-Կապան դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։ Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ |

«Սուրբ Ծննդյան նախօրյակին ազատ արձակիր եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին»․ Միքայել Հայրապետյան
3314:12
«Քանի նրա խմբակն է ղեկավարում պետությունը, ոչ մի խաղաղություն չի լինի»․ տաշիրցի (տեսանյութ)
7213:42
«Այս ՉՄԱՐԴԸ ամենն անում է, որ ԴԺՈԽՔՈՒՄ ունենա «VIP համար»․ Սուրեն Ներսիսյան
9413:00
Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց
7012:42
«Տղե՛րք, պինդ եղեք․ ձեր վաղվա հաղթանակն առջևում է»․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)
10412:06
«Եթե բարի, հարգված մարդ է, մենթերով ինչի՞ կմտնի եկեղեցի»․ գյումրեցի (տեսանյութ)
10111:42
