«Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք». Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
![]() Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խորհուրդները Սուրբ Ծննդից առաջ. «Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ Անցնում են ամիսներ, տարիներ, սակայն անհրաժեշտ է, որ մենք փոխվենք, փորձենք նոր մարդ դառնալ: Սուրբ Ծնունդը փոխանցում է մշտապես նորոգվելու գաղափարը: Տիրոջ Ծնունդը մեծագույն աղբյուր է, որ նորոգվենք, հին մարդու փոխարեն գա նորը, փորձենք նմանվել մեր Տիրոջը, որովհետև այդ նմանությունը, ի սկզբանե, Աստված դրել է մեր մեջ: Տերը եկավ և բնակվեց մեր մեջ, այստեղից է սկսում նորոգումը: Եթե տեղ տանք, Տերը կբնակվի մեր մեջ, բայց եթե մեր մեջ լցված են միայն աշխարհիկ, ժամանակավոր ցանկությունները, մտքերը, տեղ չենք կարող գտնել: Պետք է դատարկենք այդ ամբողջը»: Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ Մենք միշտ ալեկոծության մեջ ենք, որքան ենք ինքներս մեզ դավաճանել դժվար պահերին, տարբեր հարվածների, կորուստների ժամանակ, բայց մի աներևույթ ձեռք մեզ միշտ օգնում է, որ գնանք առաջ: Օգնում է, որ մոռանանք դժվարությունների, հուսահատության մասին, կարողանանք հաղթահարել ատելությունը, գնալ սիրո ճանապարհով: Մեր առջև ընտրության հնարավորություն է դրված: Պետք է ընտրենք՝ կյա՞նք, թե՞ մահ: Պետք է հաղթահարենք դժվարություններ, նեղ դռնով մտնենք, մեզ նեղություն տանք, որպեսզի արժանանանք լույսին, քաղցրությանը: Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա, Աստծու որդի դառնա: Տերը սպասում է Իր որդիներին, որ վերադառնան հավիտենականության մեջ: Սուրբ Ծնունդը նաև հույսի տոն է: Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք Անխռով մտնենք նոր տարվա մեջ: Կատարենք Տիրոջ մեծագույն պատվիրանը՝ սիրենք միմյանց: Այդ սիրով դիմավորենք Նոր տարին: Սուրբ Ծնունդն Աստծո սերն էր, որը Նա ցուցաբերեց Իր արարչության նկատմամբ: Նա ուղարկեց Իր Որդուն, որ մարդկանց բերի փրկության: Տիրոջ ծնունդով լուսավորվեց մարդկային հոգին, որովհետև Նա բնակվեց մեր մեջ, տվեց ճշմարիտ լույսը, ցույց տվեց փրկության ճանապարհի շավիղը: Իր զոհաբերմամբ բացեց Երկնքի Արքայության դռները, որ մենք էլ հավիտենական ուրախությամբ ապրենք»: |

«Սուրբ Ծննդյան նախօրյակին ազատ արձակիր եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին»․ Միքայել Հայրապետյան
3314:12
«Քանի նրա խմբակն է ղեկավարում պետությունը, ոչ մի խաղաղություն չի լինի»․ տաշիրցի (տեսանյութ)
7213:42
«Այս ՉՄԱՐԴԸ ամենն անում է, որ ԴԺՈԽՔՈՒՄ ունենա «VIP համար»․ Սուրեն Ներսիսյան
9413:00
Արգելափակումից դուրս է բերվել 206 տրանսպորտային միջոց
7012:42
«Տղե՛րք, պինդ եղեք․ ձեր վաղվա հաղթանակն առջևում է»․ Լևոն Հարությունյան (տեսանյութ)
10412:06
«Եթե բարի, հարգված մարդ է, մենթերով ինչի՞ կմտնի եկեղեցի»․ գյումրեցի (տեսանյութ)
10111:42
