Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ. #Fars
![]() Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Թրամփի սպառնալիքների վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը «ՄԱԿ-ի անդամ պետության ներքին գործերին միջամտության ևս մեկ ակնհայտ դեպք է՝ խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը»: «Այս միտումնավոր հայտարարությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների կողմից անօրինական վարքագծի հետևողական օրինաչափությունը և կազմում են ինքնիշխան պետության դեմ ուժի կիրառման, ինչպես նաև նրա ներքին գործերին միջամտության հստակ, բացահայտ և չարամիտ սպառնալիք», - ասվում է նամակում։ Դեսպանը զգուշացրե; է, որ ներքին անկարգությունները որպես արտաքին ճնշման կամ ռազմական միջամտության պատրվակ հրահրելու կամ օրինականացնելու ցանկացած փորձ կհանդիսանա Իսլամական Հանրապետության ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության գերեզման՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 2(1), 2(4) և 2(7) հոդվածներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970 թվականի 2625 բանաձևին։ Թրամփը հայտարարել էր, որ եթե «Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին», ապա Միացյալ նահանգներն օգնության կհասնի այսդ մարդկանց: |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
