Երեկվա ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է
196
Երկուշաբթի, 29 դեկտեմբերի, 2025 թ., 10:48
![]() Դեկտեմբերի 28-ին Գ. Շամշյանը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին՝ նշելով, որ ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Toyota»-ն մասամբ հայտնվել է կայանված «Tesla»-ի վրա։ Պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։ Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Միրումյանի հայրը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանն է: |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
