Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.

«ԵՊՀ-ից և ՎՊՄՀ-ից դասախոսներ են հրավիրվել ՔԿ»․ Արեգ Սավգուլյան

100
Այսօր, 09:48
«ԵՊՀ-ից և ՎՊՄՀ-ից դասախոսներ են հրավիրվել ՔԿ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ողջո՜ւյն» գրաքննություն, ես քեզ սպասում էի»
Քննչական կոմիտե են հրավիրվել մի շարք դասախոսներ ԵՊՀ-ից և ՎՊՄՀ-ից։ Լեզվաբան Նարինե Դիլբարյանը, գրականագետներ Թեհմինա Մարությանը և Վանո Եղիազարյանը, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։
Դասախոսները հարցաքննվել են՝ քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» արտահայտությունը մասնագիտական վերլուծության ենթարկելու և իրենց կարծիքը հայտնելու կապակցությամբ։ Վ.Եղիազարյանի տանը խուզարկություն է եղել, համակարգիչն են առգրավել, իսկ Նարինե Դիլբարյանից հետաքրքրվել են, թե ո՞վ է նրան ուղղորդել և ի՞նչ գրականությունից է նա օգտվել։ Պետք է ասեր Շիրվանզադեի «Քաոսը» կամ Վ.Ի.Լենինի 55 հատորանոց «Երկերի լիակատար ժողովածուն» (Ամեն մի քննիչին մեկ հատոր):
Բարերար Ս.Կարապետյանի գործով 50-ից ավելի քննիչները սկսել են գիտությամբ չալել և չկա մեկը, որ գնահատի նրանց տիտանական աշխատանքը։ Հավանաբար մտածում են իրեղեն ապացույցներ գտնել, որ մասնագիտական կարծիքները «գնված» են եղել կամ «վախ» տարածել, որպեսզի մարդն առհասարակ դատողություններ չանի, քաղաքական դաշտից օրինակներ չբերի, կամ փաստեր և դեպքեր վկայակոչի միայն իշխանությունների «սխրանքներից»՝ թե ինչպե՞ս հաջողվեց նրանց քաջաբար «բեռնաթափվել» Արցախից, 14 մլրդ. դոլար պետական պարտք կուտակել, հարկերը ծայրաստիճան բարձրացնել, պետական ապարատը քանդել, արդարադատության համակարգը կաթվածահար արել և այլն, և այլն։
Հ.Գ. Ն. Դիլբարյանը ձևաբանորեն վերլուծել է, որ «մեր ձևով»-ի մեջ «Կոչ չկա, որովհետև լսարան չկա, և այն չի պարունակել հարկադրական և հրամայական եղանակի ժամանակաձևեր, և ամենակարևորը, որ այնտեղ լսարան չկար, որին այն ուղղված է եղել»։ Մտավորականությունը պետք է ոչ թե խոսի, այլ սկսի բղավել»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան