Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը». Սամվել դպիր Գրիգորյան

85
Այսօր, 21:54
«Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՈԹԱՆՔ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ, ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ Ու ԴՊԻՐՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՈՂ ՏԻՐԱԴԱՎ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով.
1. Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում:
2. Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ:
3. Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի եկեղեցու սուրբ խորանին ծառայող սարկավագ/դպիրներին զեղչել Վեհափառ Հայրապետի անունը և չաղոթել նրա համար:
4. Հրահանգում է քահանային, որ նա իր հերթին հրահանգի երգչախմբին, որպէսզի Հայրապետական մաղթերգը զեղչեն, այլապես կհեռացվեն:
5. Հրահանգում է քահանային, որ նա հեռացնի երիտասարդաց միություններից Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած երիտասարդներին:
6. Հրահանգում է քահանային, որ նա թույլ չտա իր իսկ ձեռնադրած և տարիներով եկեղեցում ծառայող Մայր Աթոռին և իր Գահակալին հավատարմություն հայտնած դպիրներին՝ իր թեմում Ս. Պատարագին եկեղեցու խորան բարձրանալ:
7. Թույլ է տալիս իր թեմում Ս. Պատարագին խորան բարձրանալ և ծառայել՝ շնորհազուրկ կարգալույծների չպատարագների (պղծագործություններին) տարիներով մասնակցած, չհաղորդություններով թունավորված, ըմբոստ ոգով մտքները պղտորած, անզեղջ մնացած, ՆՀՆՀ-ից սկսյալ ապստամբ դպիր-չդպիրներին:
8. Սպառնում է քահանաներին հեռացնել ծառայության վայրից, այլ կերպ ասած՝ արտաքսել, եթե հավատարմություն հայտնեն Մայր Աթոռին ու Վեհափառին:
9. Պարտադրում է սպառնալիքով, շանտաժով, եկամտից զրկելու պատրվակով հավատարմություն հայտնել տիրադավերի չարափառ «բարենորոգման» շինծու ծրագրին:
10. Չի վախենում Աստծուց, չի ամաչում մարդկանցից, զուտ աշխարհիկ դրդապատճառներով ապստամբել է Եկեղեցու նվիրապետության դեմ, ուրացել է հորը, գայթակղել հոտը, հայտնվել դեպի հերձված տանող պառակտման ծանրագույն մեղքի մեջ:
Սա՞ է ձեր «բարենորոգումը»: Որպես տիրադավի և եկեղեցադավի, մաղթում եմ, որ վերադառնաք Մայր Եկեղեցու կանոնական դաշտ, իսկ եթե ոչ՝ վարձքներդ Աստծուց առնեք: Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք ու շատերի աչքերը կբացվեն: Իսկ մինչ այդ համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը:
Իսկ հավատավոր հոտին մաղթում եմ իմաստնաբար հոգևոր արթնության մեջ մնալ առաքյալի խոսքի համաձայն.
«Վե՛ր կաց դու, որ ննջում ես, կանգնի՛ր մեռելների միջից, եւ Քրիստոս պիտի լուսաւորի քեզ» (Եփես․ 5:14):
Նաև իմաստուն կույսերի նման արթուն մնանք, չննջենք, որպեսզի չարժանանաք Տիրոջ խստագույն խոսքին, թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ․ 25:12)»: