Սիրիական բանակը հրետակոծում է քրդական դիրքերը Հալեպի արևելքում. Rudaw
![]() Սիրիական անցումային կառավարության զորքերը հրետանային կրակ են բացել Եփրատ գետի վրա գտնվող Դեյր Հաֆեր քաղաքի ծայրամասում, որը ծառայում է՝ որպես քրդական ուժերի հենակետ: Rudaw-ի փոխանցմամբ՝ հրետակոծությունն սկսվել է այն բանից հետո, երբ սիրիական բանակը տարածքը հայտարարել է փակ ռազմական գոտի: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրետանային հարվածները վնասել են Ումմ ալ-Թինա շրջանի կամուրջներից մեկը, որն օգտագործվում է Հալեպից փախչող քուրդ փախստականներին Ռաքքա և Հասաքա հյուսիսարևելյան նահանգներ տեղափոխելու համար: Միևնույն ժամանակ, սիրիական զինվորական խոսնակը հայտարարել է, որ Դեյր Հաֆերի ծայրամասերի հրետակոծությունը պատասխան է եղել քրդական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը Համիմա քաղաքի վրա, որտեղ տեղակայված են կառավարական ուժերը: Ավելի վաղ «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդին հայտնել է, որ միջազգային միջնորդների օգնությամբ հունվարի 10-ին Հալեպում հրադադարի համաձայնագիր է կնքվել, որը երաշխավորում է բնակիչների և աշխարհազորայինների անվտանգ տարհանումը քրդական Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններից, որոնք դարձել են սիրիական զորքերի հետ կատաղի բախումների վայր: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
