Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Կենդանական աշխարհից տարբեր մանր-մունր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է»․ Ռուբեն Մելիքյան

67
Այսօր, 21:36
«Կենդանական աշխարհից տարբեր մանր-մունր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ տեսակցեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»։

Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում նշում է․ «Սամսոնյանի ինքնազգացողությունը նորմալ է, ոգին տեղն է․․․, բայց

Արմավիր ՔԿՀ-ում կալանավորների պահման պահմանները լավը չեն․․․ Ինձ առաջին հերթին այս վիճակն է մտահոգում։ Ինչքան էլ խոսում ես մարդու հետ, տրամադրությունը տեղն է, բայց կենդանական աշխարհից շատ տարբեր մանր-մունր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է։

Ասում է՝ գոնե դրանք խոսել իմանային, իրենց հետ խոսեի»,-նշեց Մելիքյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ ստացել է կալանքը 3 ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը՝ նշելով, որ բողոքարկվելու է, քանի օր այն իրավական հիմքեր չունի։