Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2025 թ.

Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել․ «Հրապարակ»

118
Այսօր, 09:06
Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են նաև Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը՝ Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Հակոբը, և տարեց մայրը: Բաց են տեսակցությունները Բագրատ սրբազանի համար՝ նախաքննության մարմինը թույլատրել է, և Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա, և իրավունք չունեն տեսակցություններն արգելել: Նկատենք, որ սրբազանները տարբեր ՔԿՀ-ներում են գտնվում. 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, Բագրատ և Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, Միքայել սրբազանն այս պահին «Իզմիրլյան» ԲԿ-ում է, պատրաստվում է վիրահատության»։