Դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը
![]() Շուրջ տասը օր է՝ դադարեցված են Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրել է աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ իրեն և մյուս աշխատակիցներին բանավոր տեղեկացրել են այլևս աշխատանքի չներկայանալ։ Կառուցապատող ընկերության հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ Տեղեկությունը հաստատել է նաև ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ «Մեկնարկել է պայմանագրի լուծարման գործընթաց նախարարության նախաձեռնությամբ։ Պայմանագրի ժամկետները խախտվել են, նախատեսված աշխատանքները գրաֆիկի համաձայն չեն կատարվել։ Այս պահի դրությամբ 16 տոկոսն է կատարվել աշխատանքների»,- ասաց Սոնա Հարությունյանը։ Շինաշխատանքներն իրականացնում էր չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ը։ Նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2026-ի ապրիլին։ Ջրամբարի շինարարության համար գերմանական KfW բանկը 68.5 մլն եվրոյի վարկ է տրամադրել, ևս 26.7 մլն եվրո էլ հատկացրել է Հայաստանի կառավարությունը։
|

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
