«Կարմիր գծերի» տուրքը չի փոխվի
![]() Երևանի ավագանու այսօրվա նիստին չզեկուցվող հարցերից էր 2026 թվականի համար նախատեսված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը։ Նախագծերում ներառված էին նաև վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի վճարները։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր այդ հարցը դարձնել զեկուցվող, սակայն Տիգրան Ավինյանը նշել էր, որ տեղական տուրքերի և վճարների մասով փոփոխություն չի եղել, այդ պատճառով էլ անհրաժեշտություն չկա այդ հարցերը զեկուցվող դարձնելու: «Նույն դրույքաչափերն են, ինչ ընդունել ենք նախորդ տարի»,- նշել էր Ավինյանը: Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
