«Աջափնյակի մետրոյի համար նախատեսված գումարների մի մասն ուղղվել է 45 տրոլեյբուսների գնմանը». Տիգրան Ավինյան
![]() «Այս տարվա բյուջեով 9.6 մլրդ դրամ տրամադրել էիք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներին, բայց ճշտումներից հետո այդ գումարը դարձել է 1.6 մլրդ: 2026-ին ևս 2 մլրդ տրամադրում եք այդ նույն աշխատանքներին։ Ինչո՞ւ»,- Երևանի ավագանու նիստում, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը: Տիգրան Ավինյանը պատասխանել է. «Աջափնյակի մետրոյի նախագիծն ամենաբարդ նախագծերից մեկն է՝ 5-րդ ռիսկայնության նախագիծ: Քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, դրանց մի մասը ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար և մենք ստացել ենք 45 տրոլեյբուսների գնման գումարը: Հաջորդ տարի ապրիլին-մայիսին ունենալու ենք 45 նոր 12 մետրանոց տրոլեյբուսներ Երևան քաղաքում․․․ Ինչի՞ չկա մետրոյի կայարանը, հա, իրականում բարդ պրոցես է ու վստահեցնում եմ՝ ոնց ունեցել ենք Կասկադը, տենց ունենալու ենք մետրոյի նոր կայարանի կառուցումը»։ |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
