«Ի սկզբանե տրվում է ուրիշ շինթույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք, բոյ է առնում այդ շենքը». Մեսրոպ Մանուկյան
![]() «Որ ասում եք՝ արտոնություն տալու կարգը դժվարացնում եք էն շինարարների համար, ովքեր նորմերը կխախտեն: Այդ նույն հարցի վերաբերյալ 3 տարի անընդմեջ ձեր հասարակական կարգի վարչությանը նամակ եմ գրում, որ ձեր քթի տակ 33-րդ թաղամասում Ֆիրդուսի շենքի շինարարությունը ցեխոտ, առանց նորմերը պահելու, առանց ցանցապատ լինելու է․ ասում եմ՝ եկեք դեմն առեք, ինձ պատասխան են գրում՝ մենք գնացինք, դեպքի վայրում նման խախտում չկար»,- ավագանու նիստում տեղական Տուրքերի գծով արտոնություններ սահմանելու հարցի քննարկման ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին: «Իսկ ավելի ճիշտ ու տրամաբանական չի՞ ինի, որ եթե շինարարը չի հետևում աշխատանքներին, թքած ունի, ուղղակի հնարավորություն տրվի դադարեցնելու իրենց գործունեությունը: Հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ ոնց էլ լինի, վերջում այդ մարդիկ իրենց ամեն ինչն էլ ստանում են: Ի սկզբանե տրվում է ուրիշ շինթույլտվություն, վերջում սնկի պես ջրում եք, բոյ ա առնում էտ շենքը»,- հավելել է ընդդիմադիր ավագանին: Ավինյանը արձագանքել է. «Նման հնարավորություն մեր օրենսդրությունն այսօր մեզ թույլ չի տալիս»: |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
