Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.

Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել․ «Հրապարակ»

63
Այսօր, 09:18
Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ: Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու և Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգևորականներից, եթե պետք է՝ Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչև ընտրությունները լուծել հարցը: Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաև կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, և այլևս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։ Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլեւ անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, և ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար»։