Տեղի է ունեցել Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու վերաբացման արարողությունը
![]() Դեկտեմբերի 20-ին, Սուրբ Ծննդյան նախաշեմին, շուրջ մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո, հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու վերաբացման արարողությունը։ Օրվա հոգևոր և տոնական մթնոլորտը առավել շքեղ ու ներշնչող դարձրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Զվարթնոց» երգչախմբի հոգեպարար կատարումները։ Նույն օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի միջնորդությամբ, իր նվիրյալ ծառայության գնահատմամբ քահանայական լանջախաչ կրելու պատվին արժանացավ Տեր Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ ի նշան եկեղեցասիրության և տարիների հավատավոր սպասավորության։ Աղբյուրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18






