«Նիկոլն անձնական քմահաճույքները բավարարելու համար հարյուրավոր միլիոններ է ծախսում»․ Պետրոս Մակեյան
![]() «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն, ինչպես միշտ, խուսափում է պատասխանատվությունից Դեկտեմբերի 18-ին վեհարանի վրա իշխանության կողմից կազմակերպած գրոհից առաջ Նիկոլը փորձեց ձեռքերը լվանալ հնարավոր բախումների հետևանքից՝ սլաքներն ուղղելով կոռումպացված, մաֆիոզ տասը եպիսկոպոսների ուղղությամբ։ Գրոհի ժամանակ բախումներն անխուսափելի էր, ինչը և տեղի ունեցավ, բարեբախտաբար այս անգամ առանց արյունի։ Հ․Գ․ 7․5 տարվա իշխանավարման ընթացքում Նիկոլը միայն մեկ անգամ կառավարության վերջին նիստի ժամանակ անձնական պատասխանատվության կրելու մասին խոսեց՝ «խանութը փակելու» հարցով։ Հ․Գ․ Նիկոլն անձնական քմահաճույքները բավարարելու համար պարբերաբար շրջիկ պատարագներ է կազմակերպում՝ պառակտելով եկեղեցին և ժողովրդին, որի ժամանակ հարյուրավոր, երբեմն հազարավոր ոստիկաններ, ԱԱԾ-ի աշխատակիցներ են ուղեկցում՝ ծախսելով հարյուրավոր միլիոն դրամ, փոխարենը, ենթարկվելով Ալիևի պահանջին, կրճատում է բանակի բյուջեն»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:06
«Այս տգիտությունն արտաբերողը Քըլըչի քայլիստ Ռուբենի հայրն է». Գագիկ Համբարյան
10903:06
«Նպատակը Ռուբենի օրինակն արժեզրկելն է». Հակոբ Բադալյան
10902:06
«Մեզ պետք է ազգային պետություն, լիբերալ համակարգը կառուցված է վտանգավոր պատրանքի վրա». Արմեն Եղիազարյան
9401:06
Շվեդիայում չեն կարողացել կալանավորել 12-ամյա վարձու մարդասպանին տեղական օրենքների պատճառով
23400:48
Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ից տարեկան կարտաքսի 1 միլիոն ներգաղթյալի
18900:18
