Երևան`   -4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2025 թ.

«Հույսն այլոց վրա դնելով` պետություն չեն ունենում, մազոխիստական լացուկոցով ոտքի չեն կանգնում». Հրանտ Վարդանյան

64
Այսօր, 03:12
«Հույսն այլոց վրա դնելով` պետություն չեն ունենում, մազոխիստական լացուկոցով ոտքի չեն կանգնում». Հրանտ Վարդանյան

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՓՏԱԾ ՊՈՉԸ ԲՌՆՈՂՆԵՐԻՆ...
2008թ համաշխարհային տնտեսական անկումից հետո՝ չեմ կասկածել, որ ՌԴ կայսրությունը պիտի քանդվի: Այդ երկրից սկսեցին փախնել, ով կարող էր, դա առաջին մեծահարուստների փախուստն էր, բոլորը հասկացան, որ դեռ երկար ջուր է խմելու այս խմորը: Սա ոչ թե դեպի ՌԴ տանող ուղեղների դեմ պայքարս է, ինչն արդարացված է ինձ համար՝ որպես ինքնիշխան երկիր ունենալու ցանկություն ունեցող քաղաքացի, այլ իրատեսությանս արդյունքն է նաև. փորձեմ հինգ ֆունդամենտալ պատճառներ նշել:
ՆԱԽԱԲԱՆ
ՍՍՀՄ փլուզումից հետո, սուտ (ժողովրդավարական) դարձած կայսրությունը՝ Արևմուտքի աջակցությամբ, սատկող տնտեսական վիճակից դուրս եկավ «Բուշի բդիկներն» ուտելով, հետո ֆանտաստիկ արագությամբ հարստացավ, իսկ հետո, ավելի ուշ փորձեց նորից կայսերապաշտական ազդեծությունը մեծացնել: Արևմուտքը մի քանի անգամ հասկացրեց, որ աշնորհակալ եք, ինչպես միշտ, նույն ուտող ուրացողն եք մնացել: Աշխարհը հասկացավ, որ սրանք անուղղելի ծավալապաշտ են մնում, ցանկություն էլ չունեն տեղից շարժել նեխող մարմինը, գումարները տանում են երկրից դուրս (վիլաներ), նավեր և այլն ձեռք բերելու կապկային չտեսության սեփական փառասիրության համար, ոչ մի արտադրություն, կամ զարգացման ծրագրեր: Բոլորը շատ լավ հասկացան, որ սրանք նորից նույն երգն են երգում, ոչ մի նոր գաղափարախոսություն, ոչ մի զարգացման նոր ճանապարհ, ոչ մի բնագավառում աճ չեն գրանցում, բացի հետ գնալ ՍՍՀՄ-2, «Ռուսսկի միռ» ֆաշիզմ, ստալինյան բոլշևիզմ, կումունիստական քրիստոնեություն քարոզելուց, այլ բան ի վիճակի չեղան գեներացնել, ոչ ներսում, ոչ արտաքին աշխարհի նկատմամբ:
Նույն թշնամական, ծավալապաշտական տոնայությամբ հարձակվեցին Ուկրաինայի վրա, նույն սրիկա անպատասխանատու քաղաքականությամբ քանդեցին Արցախի հարցը, որովհետև շատ լավ հասկանում էին՝ միակ մեղավորը, որ Արցախը կտրվել է մայր Հայաստանից, դա հենց իրենք են, չկան արցախցիները, չկա ոչինչ, սակայն դա անորակ բառիգի նման վաճառեցին Բաքվի, Թուրքիայի վրա ինչպես միշտ են անում, իրենց անավարտ բոլոր գործերից փախչելու վերջին պահին միշտ էլ փորձել են երկակի առևտուր անել, որ մի կտոր ավելի լափ փախցնեն. դրանք ոչ մի բարոյական արժեք չունեցող խաղացողներ են աշխարհում ճանաչվել միշտ: Նույնն արեցին Սիրիայի, Եգիպտոսի և մնացած պրոռուսական երկրների հետ: Սա պաթոլոգիկ սրիկա քաղաքականություն վարող մի հիվանդ, քանդվող հսկա պետություն է:
Հիմա՝ հինգ կարևոր նշան, որ մոտակա 30 տարում այդ երկիրը հազիվ թե ուժեղ պետություն դառնա, այս տարիները հազիվ բավարարեն, որպեսզի դեռ ներսում մասնատվեն, հետո սկսեն ավելի փոքր ավտոնոմիաների մեջ՝ տնտեսական, գիտական զարգացում գրանցել:
1-Գիտնականների, մշակութային գործիչների տոտալ արտահոսք, մտավոր շերտի կոլապսը: Որպեսզի նորոգվեն գիտության մշակույթի առումով՝ երկու սերունդ է պետք լինելու առնվազն, որովեհտև բանիմաց հեռացողների թիվը կարծում եմ մի քանի միլիոնի է հասնում:
2-Երկրի գիտատեխնիկական նյութական բազայի, աշխատակիցների մաշվածություն:
3-Գաղափարական, ոչ մի նշույլ առաջընթացի՝ դեպի երկրի զարգացում, ապագայի կառուցողականությունն իսպառ բացակայում է:
4-Պատերազմի պատճառած վնասները, համաշխարհային սանկցիաների կիրառումը ֆինանսական, տնտեսական դեֆոլտի է բերելու, ինչքան արագ ավարտեն պատերազմն այնքան արագ կլինի, դրանից էլ վախենում կոլոտ դիկտատորը:
5-Չինաստանից կախվածության մեծացումը:
Երբեմն մտածում եմ, որ ՀՀ-ում դեպի Ռուսաստան տանող խումբը երկու մասից է բաղկացած: Մի խումբը սեփական պրոստրացիաներն ապրելով, երազախաբ են լինում, այդ երկրի հետ կապված իրենց սուբյեկտիվ երկնագույն երազներում մոլորվել են, կամ հոգեկան շեղումներ ունեն՝ ասենք՝ սադիստական, կամ մազոխիստական հակումներ: Նրանց մյուս մասն ուղղակի Հայաստանին հրում են դեպի կործանում, ներդրված է, հատուկ առաջադրանքով, հրամանով է շարժվում, սեփական անհատական շահի համար են դրանց քայլերը՝ էս վերջինները թշնամուց վերան են, որովհետև դրանց երազի կայսրությունը մեր աչքի առաջ մաշվում, վերանում է, իսկ թե ինչ կմնա ամբողջ կայսրությունից Ռուսաստանի կազմում, ոչ շատ հեռու ապագան ցույց կտա:
Ռուսաստանի նկատմամբ ինչքան էլ չարացած եմ, բայց սա զուտ մեզ հայերիս վերաբերվող է, մեր հայերի ձեռքով արվելուն է վերաբերվում անհանգստությունս, մեզ է ավելի շատ վերաբերվում, մեր մեջ, սփյուռքում ապրող հային է վերաբերվում:
Չարախնդությամբ չեմ խոսում նրանց քանդվելուց, որովհետև այնտեղ ապրող նախ հայրենակիցներ ունենք, հետո այդ երկրում բազմազագ ժողովրդներ են ապրում, վերջապես մարդիկ են ապրում, ովքեր արժանացել են միշտ դաժան, անսեր, սրիկա կառավարողների, թող իրենք փոխեն, իրենք վերագնահատեն եղածը, դա մեր գործը չի, մեր երկրից հեռու՝ ինչ ուզում են անեն, այստեղ քթները չխոթեն:
Մի մոռացեք՝ այսօր ամբողջ աշխարհում «ռուս» ազգի ներկայացուցիչ լինելը մի կոլոտի պատճառով դարձել է բացասական մի բան ընդհանուր առմամբ, իհարկե աշխարհում ապրող մարդիկ, բոլորն էլ հասկանում են, որ ՌԴ կեղտոտ պահվածքի, նսեմ, նենգ քաղաքականության պատճառով է դա:
Այսօրվա համաշխարհային կատակլիզմները բերելու են Եվորոպայի, ԱՄՆ-ի վերաիմաստավորմանը, ուժեղացմանը, Չինաստանի բալանսավորմանը, Հնդկաստանի ակտիվացմանը, Իրանի վերափոխմանը: Ռուսաստանը մեծ խաղերից արդեն դուրս է թողնված, որպեսզի ինքնավերափոխվի, իսկ եթե ոչ՝ ուղղակի կհալվի՝ որպես ամբողջական միավոր, կբաժանվի մի շարք մասերի:
Մեր տեղը վաղվա նոր աշխարհում է միայն պետք ամրապնդել, հետ գնալու, նահանջելու, նվնվալու այլևս ժամանակ չկա, մենք միայն դրա մասին պիտի մտածենք, որպեսզի ոտքի կանգնենք, ամրապնդվենք:
Հ.Գ.
Մեզ բոլոր կայսրություններն էլ կարող էին հաղթել միայն մեր ձեռքով՝ մեր դարպասները թշնամու առաջ բացողների շնորհիվ: Սակայն Հայաստանը ոտատակ անողներից ոչ մեկը հաստատ չեն մարսել երբեք, ոչ հայերս, ում անխելքության, չկամության շնորհիվ պարտվել ենք, դարձել ենք թափառական, ոչ էլ նրանք ովքեր հաղթել են մեզ՝ բոլորն էլ քիչ անց կործանվել են, ինչպես հիմա է կատարվում:
Չի կարելի նույնը թույլ տալ, ոչ մեկդ չեք ներվի՝ հույսն այլոց վրա դնելով պետություն չեն ունենում, մազոխիստական լացուկոցով ոտքի չեն կանգնում: Մենք պիտի ամեն օր ինքնիշխան պետություն կառուցենք, ամեն օր զարգացում ապրենք, փոխենք նեխած կրկնությունները նոր առանց վախերի քայլերով, սա պիտի դառնա ազգային խնդիր համար առաջինը, թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով է պետք առաջ գնալ: Ամեն օրը նոր է, նոր խնդիրներով, նոր հոգսերով, նորի ծնունդով:
«Նոր տարուն սպասելիս՝ շատերի երազած ՍՍՀՄ-ը»»։

Աղբյուրը`   Հրանտ Վարդանյան