«Վարչական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել մինչև 300,000 դրամ տուգանքները»․ Սրբուհի Գալյան
![]() Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձով հայտնում է, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը, որը «ևս մեկ քայլ է ուղղված դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և արդյունավետ դատավարությունների կազմակերպմանը»: Փաթեթով նախատեսվում է, որ վերաքննության կարգով ներկայացված բողոքները վարչական դատարանում պետք է քննվեն գրավոր ընթացակարգով, և միայն պատճառաբանված որոշման պարագայում պետք է տեղի ունենա գործի բանավոր քննություն։ Նախատեսվում է նաև, որ վերաքննության կարգով ներկայացված բողոքները պետք է ունենան քննության հստակ ժամկետ, այն է՝ 6 ամիսը, որը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ 4 ամիս ժամկետով։ «Նախատեսել ենք վարչական մարմինների՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի սահմանափակում՝ մինչև 300,000 ՀՀ դրամ տուգանք պարունակող վարչական ակտերի պարագայում։ Այսինքն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս հնարավորություն չեն ունենա ներկայացնել վերաքննիչ բողոք այն դեպքում, երբ իրենց կողմից կայացված վարչական ակտով սահմանված տուգանքի գինը չի գերազանցում 300,000 ՀՀ դրամը»։
Աղբյուրը` Սրբուհի Գալյան |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
