«Կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու դատարանի որոշում»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() «Մոտ 1 ժամ է՝ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են և խուզարկություն է տեղի ունենում՝ փաստաթղթերի մասով: Առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկն են խուզարկում․ սպասենք զարգացումներին»,- «ABC Media»-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությանը: «Այլ մեկնաբանություններ չունեմ՝ հասկանալի պատճառներով, հետո Արցախի իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու, այս պահին դեռ ոչ մի փաստաթուղթ չի առգրավվել»,- հավելել է նա: Պետնախարաը չմեկնաբանեց լրագրողի այն դիատրկումը, որ սա կապո՞ւմ եք երեկվա լսումների հետ․ «Եկեք մեկնաբանություններ չանենք, որոշ ժամանակ անց մեր հստակ դիրքորոշումը կլինի»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց՝ այսօր, ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում: |

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
7708:24
«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան
12603:06
«Ամառը երկարել է մեկ ամսով»․ Լևոն Ազիզյան
15902:06
«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
155Երեկ, 18:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
144Երեկ, 17:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
141Երեկ, 16:36
