«Կա շատ փող, որը շրջանառվում է բարեկեցության որոշակի աստիճան ունեցող շրջանակում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանում առնվազն երեք տարի կա որոշակիորեն բարձր տնտեսական աճ, մի մասը նույնիսկ երկնիշ թվով: Իհարկե, այդ աճի տեմպն աստիճանաբար նվազել է, բայց շարունակում է լինել նկատելի: Բանկային համակարգի գերշահույթների մասին խոսելն իսկ ավելորդ է: Այս ամենով հանդերձ, աղքատությունը Հայաստանում այդ ընթացքում նվազել է հազիվ 1 տոկոսով: Ինչո՞ւ: Անզեն աչքով տեսանելի է, որ կա շատ փող, փողի մեծ շարժ, ակտիվություն, բայց չկա աղքատության նկատելի նվազում: Որովհետև չկա տնտեսական քաղաքականություն: Ո՞րն է տնտեսական քաղաքականության բուն իմաստը: Խթանել տնտեսական աճ, և խթանել այդ աճի ապակենտրոնացում, այսինքն ստեղծել պայմաններ, միջավայր, որ տնտեսական աճը լինի հնարավորինս ապակենտրոն, որ այդ աճը ներառի զգալիորեն նոր հանրային տիրույթներ, այլ չմնա առանց այդ էլ բարեկեցիկ շրջանակներում, ավելացնելով լոկ նրանց բարակեցությունը: Պետությունն ըստ էության ունի դրա համար երկու գործիքակազմ՝ սոցիալական և տնտեսական քաղաքականություն: Եվ գերադասելի է, անշուշտ, որ առավել ակտիվ լինի երկրորդ գործիքը՝ տնտեսականը, որ մարդկանց ոչ թե նպաստ բաժանեն, այլ տնտեսական հնարավորությունը հասցնեն նրանց: Բայց, դա չկա: Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա շատ, շատ փող, որը շրջանառվում է արդեն իսկ բարեկեցության որոշակի աստիճան ունեցող շրջանակում, ավելացնում այդ մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, բայց չի գնում աղքատությունը նվազեցնելու: Իսկ տնտեսական աճ ասվածի հարցում տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես չունի որևէ էական դեր: Այդ աճն ապահովվում է գերազանցապես այն արտաքին կոնյուկտուրայի շնորհիվ, որ ձևավորվել է Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Եվ որոշակի մաս էլ ձևավորվում է պետական պարտքը ավելացնելով: Տնտեսական քաղաքականության դեպքում ավելանում են օատերկրյա ներդրումները, այլ ոչ թե պետական պարտքը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
