Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
![]() Դեկտեմբերի 5-ին Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ տեղեկությունը հավաստի է: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ 32-ամյա Ա. Չիչոյանը հասարակության նկատմամբ անհարգալից, կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել և վիճաբանել է դեռևս չպարզված մի քանի անձանց հետ և այդ վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Ա. Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել: Ըստ մեկ այլ օպերատիվ տեղեկությունների՝ այդ վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել նաև Ա. Չիչոյանը և պարզվում է՝ նա օ՞դ է կրակել, թե՞ իր վրա հարձակվողների ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկաններին հաջողվել է նույն օրը Ա. Չիչոյանին հայտնաբերել և հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել: Իրավապահները ունեն կասկածներ, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքը կապ ունի նախկինում մեկ այլ «ռազբոռկաների» հետ: |

«Սպահանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 26 մարդ է զոհվել»․ #Mehr
11815:05
Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին
19312:26
«Իրանը հարվածել է Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին»․ #PressTV (տեսանյութ)
14210:34
«Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին»․ ՑԱՀԱԼ (լուսանկար)
17809:55
«ՆԳՆ-ն թաքցրել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում կատարված դանակահարությունը». Սյուզի Բադոյան
172Երեկ, 23:30
Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված
138Երեկ, 21:48
