«Այո՛, ՀՀ-ում կա սոցիալական ու աղքատության պրոբլեմ». Նիկոլ Փաշինյան
![]() «2025թ. հոկտեմբերին 810 հազար 74 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018-ից ի վեր մենք ստեղծել ենք 223 հազար 895 աշխատատեղ. նման ցուցանիշ ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել: Ընդ որում՝ աճը շարունակական է»,- «ՀՀ 2026թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով աշխատատեղերի մասին: «2018-ից 2025թթ ՀՀ քաղաքացիներին 384 մլրդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով: Էդ փողն ուղղակի տվել ենք քաղաքացիներին»,- նշել է նա: Արդյոք ՀՀ-ում կա սոցիալական ու աղքատության խնդիր, այո՛ կա, ասել է կառավարության ղեկավարը: «Վերջերս աղքատության ցուցանիշները հրապարակեցին, մեր գնահատմամբ՝ բավականին լավ ցուցանիշներ են: Շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր խոստումին»,- նշել է Փաշինյանը: Նա կրկին խոսել է կրթության ու աշխատանքային հմտությունների զարգացման մասին: |

Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
4411:24
«Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7810:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11708:06
«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
13603:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
13001:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
124Երեկ, 23:54
