Խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրելն առաջացնում է տուգանք 50,000-300,000 դրամի չափով
![]() Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մթնոլորտային օդի պահպանության ոլորտում՝ թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների, աղբավայրերի այրումների վերաբերյալ արձանագրվել է 998 դեպք, որից՝ 793՝ Թեժ գծի միջոցով ստացված ահազանգեր, այդ թվում 582՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից, 211՝ քաղաքացիներից։ 74՝ Տեսչական մարմնի կողմից նախաձեռնված։ 131՝ այլ մարմիններից (մարզպետարան, համայնքներ)։ Արձանագրված դեպքերն ըստ ՀՀ մարզերի. 23՝ Երևան 36՝ Արագածոտն 213՝ Արարատ 58՝ Արմավիր 62՝ Գեղարքունիք 38՝ Լոռի 74՝ Շիրակ 9՝ Սյունիք 14՝ Վայոց ձոր 432՝ Կոտայք 39՝ Տավուշ 74 քաղաքացու նկատմամբ հարուցված վարչական վարույթներով կիրառվել են պատասխանատվության միջոցներ։ 1.750.000 ՀՀ դրամ կազմել է նշանակված տուգանքների ընդհանուր չափը։ 3 հարուցված քրեական գործ։ 39 միջնորդություն է ուղարկվել ՀՀ մարզպետներին՝ աղբավայրերում ինքնայրումներով պայմանավորված իրենց իրավասությունների շրջանակներում աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու համար պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ 2025թ ընթացքում բոլոր խոշորացված համայնքներում անցկացվել են մարզպետների, համայնքների ղեկավարների, ավագանիների և բնակիչների ներգրավմամբ իրազեկում հանդիպումներ՝ հրդեհների, հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելման, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների, ՎԻՎՕ-ով նախատեսված վարչական տուգանքների վերաբերյալ։ ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000դր.) երեքհարյուրապատիկի (300.000դր.) չափով: Խստացված միջոցառումները շարունակական են։ Թեժ գիծ 119։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
188Երեկ, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
14208.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15507.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25706.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19606.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13103.09.2026, 11:00
