«Արման Թաթոյանն այս մարդու համար «հարմար» բանավիճող չէ»․ Րաֆֆի Ասլանյան
![]() Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արման Թաթոյանին երեկ ՀՀ նախկին նախագահների կողմնակիցները քարկոծում էին՝ ընդհուպ որոշ դեպքերում բացահայտ լկտիությամբ՝ նիկոլական ոճով, թե ինչու է Թաթոյանն ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական «սնուցումը» ստանում է նախկին նախագահներից, ինչով պայմանավորված՝ կարծիք է հայտնել, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նախագահների մասնակցությունը կարող է կրկին վերարտադրել փաշինյանական իշխանությունը։ Թաթոյանի այս արտահայտության առերևույթ իրավաչափության պատասխանը տեսանք հենց այսօր. Նիկոլ Փաշինյանն ըստ էության մերժեց Արման Թաթոյանի՝ 2026 թվականի հունվարի 15-ին բանավեճի գալու առաջարկը, այն նույն Փաշինյանն, ով ամեն օր խոսում է նախկին նախագահների հետ հրապարակային բանավեճի պատրաստակամության մասին։ Իսկ պատճառը պարզ է, Թաթոյանն այս մարդու համար «հարմար» բանավիճող չէ, այդ բանավեճում քաղաքական դիվիդենտներ չի կարող շահել, հակառակը՝ այդ բանավեճով կարող է նվազեցնել իր քաղաքական կենսունակությունը։ Իսկ նախկին նախագահների հետ բանավեճի պարագայում նա վստահ է, որ կարող է հասարակության որոշ անդամների մոտ իր իսկ հարուցած մոլորությունը պահպանելու հարցում դարձյալ օգտագործել նախագահների կառավարման տարիների խոցելի երևույթները»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
