«Այսօրվա աղետը ձեր անուններով է գրված»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա ո՞նց ներես, ո՞նց… Գարուն օրով բողբոջած ծառերի արմատները հողից պատռող «Բնության պաշտպաններ են»՝ ցեղասպանողին արժանի արարք։ Երևանը ծառազուրկ անողը նախօրեին ՔՊ վարչության նիստի էր հրավիրված։ Ափսոս, որ նրա կատարածի իրական պատկերը ներկայացնող չկա, մոնոլոգ է, բայց ցանկացած խաղ ունի ավարտ։ Էկոցիդը, որպես բարի կամքի դրսևորում, «ոջլոտ», «Տ-ձև» ծառերից փրկության ծրագիր ներկայացնող գիտնականներ էլ ունենք։ Բայց հիշեք, ինչպես Կանաչ Երևանն ասոցիացվում է խորհրդային տարիներիների գիտական մտքի ստեղծածի հետ, այսօրվա աղետը ձեր անուններով է գրված, «Շրջակա միջավայրը պաշտպանող» ներկայիս ղեկավարն էլ՝ Հայկ Մարությանի օրոք, մի ամիս տնօրինեց, քանզի քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը մեծ չարաշահումներ բացահայտեց ՀՈԱԿ-ում և փոխանցեց Ոստիկանությանը։ «Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանը պատճառվել էր շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
