Ամերիկացի 2 տղամարդ պլանավորել են կղզի գրավել և իրագործել բռնաբարության մասին իրենց երևակայությունները
![]() The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ դատախազությանը, հաղորդում է, որ Թեքսասի երկու բնակիչ՝ 21-ամյա Գևին Ռիվերս Վայզենբերգը և 20-ամյա Թաններ Քրիստոֆեր Թոմասը, մեղադրվել են Հայիթիի Գոնավ կղզու վրա հարձակվելու դավադրության համար։ Ըստ թերթի՝ քննիչները կարծում են, որ մեղադրյալները քննարկել են կղզում ապրող տղամարդկանց սպանելու և կանանց ու երեխաներին գերի վերցնելու հարցը, որպեսզի կարողանան այնտեղ իրագործել բռնաբարության մասին իրենց երևակայությունները։ Գոնավեն ընտրելու դրդապատճառները չեն նշվում։ ԱԿղզու բնակչությունը կազմում է 85,000-100,000 մարդ։ Քննիչները հայտնել են, որ երիտասարդ տղամարդիկ սկսել են պլանավորել իրենց ծրագիրը 2024 թվականի օգոստոսից։ Նրանք սովորել են հայիթյան կրեոլերեն լեզուն և սկսել են փնտրել մարդկանց, որոնց ցանկանում էին հավաքագրել ներխուժմանը մասնակցելու համար։ Մեղադրյալներից մեկը, ըստ դատախազների, զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ՝ ռազմական հմտություններ ձեռք բերելու համար։ Քննիչները պնդում են, որ մեղադրյալները քննարկել են նավակ, զենք և զինամթերք գնելու հարցը։ Վայզենբերգը նաև պլանավորել էր ուղևորություն դեպի Թաիլանդ՝ առագաստանավարկության դասերի համար, բայց չէր կարողացել վճարել դասընթացի համար։ |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
70720.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51830.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88206.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77023.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61518.05.2026, 01:12
