Հայ-արգենտինական դպրոցի տարածքից դանակահարության հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա
![]() Նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտա 52 հասցեում գտնվող Հայ-Արգենտինական թիվ 76 դպրոցին հարակից տարածքից դանակահարության հետևանքով ստացած «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել անչափահաս տղայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երևանի բնակիչ 13-ամյա Հ․ Ն․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դասերից հետո նշված դպրոցի հարակից տարածքում նստած, ընկերոջ հետ կատակ անելու ընթացքում, ընկերը դանակը հանել է գրպանից և կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է Հ․ Ն․-ի աջ ձեռքի բազկի հատվածին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը։ |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
