Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»․ Ժաննա Ալեքսանյան

144
Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 22:18
«Փաշինյանն ուզում է ասել՝ քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։ Հիմա ինչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում։ Սա իրոք արտառոց է։ Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի «ով է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։ Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավերել դատարանը, իրոք չեմ հասկանում։ Փաշինյանն ուզում է ասել քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան