Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Կրկին հանձնման միջնորդություն ենք ուղարկելու ՌԴ». Աննա Վարդապետյան

132
Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 14:54
«Կրկին հանձնման միջնորդություն ենք ուղարկելու ՌԴ». Աննա Վարդապետյան

«Մարտի 1-ի գործի հետ կապված՝ Գևորգ Կոստանյանն ու Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ ապացույցների կեղծման ու գործի քննությունն, ըստ էության, խեղաթյուրելու դրվագներով»,- ԱԺ-ում ընթացող հանրային քննարկման ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: «Այդ անձինք գտնվում են ՌԴ-ում: ՌԴ-ի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, բայց այս պահին ռուսական կողմից չունենք համաձայնություն՝ այս անձանց արտահանձնելու: Դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ»,- հավելեց Վարդապետյանը:

Աննա Վարդապետյանը՝ ԱԺ-ում