«Երևի մարդ են ման գալիս, ով իմ դեմ սուտ ցուցմունք կգրի»․ Սևակ Խաչատրյան
![]() «Ես պատկերացնում եմ՝ եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է, հիմա ամբողջ թիմով լինելու էինք կալանքի վայրերում։ ԱԺ ընտրություններից առաջ փորձում են իրենց սև գործը կատարել՝ մեր թիմին շարունակել սևացնել, ինչպես անում էին քարոզարշավի ընթացքում, որը իրենց մոտ չստացվեց»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը՝ խոսելով երեկ դաշինքի անդամների տներում կատարված խուզարկությունների մասին: «Մամուլով ծանոթացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել՝ 5 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցված, այդ անձանցից 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, նրանց հետ շփման հետ չեմ եղել, մեր ընտրողներից են, միգուցե մեր համակիրներն են եղել, ինչ որ քրեական գործերի միջոցով երևի թե մարդ են ման գալիս, որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարողանում գտնել և չեն էլ կարողանալու գտնել, որովհետև նման բան չկա»,- պարզաբանեց Սևակ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի ավագանիում. ՔՊ-ն կստանա 19 մանդատ, «Հաղթանակը»՝ 12, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
