Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորը՝ ՔՊ-ի հետ կապված». Դանիել Իոաննիսյան

144
Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 12:18
«Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորը՝ ՔՊ-ի հետ կապված». Դանիել Իոաննիսյան

Ինչպես հայտնել էինք, «Անկախ դիտորդ»-ը դիտորդական առաքելություն է իրականացրել Վաղարշապատի ընտրություններում: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրվել է 53 խախտում, որոնցից 45-ը վերաբերում է պաստառներին: «Խնդիրների թվում էին նաև վարչական ռեսուրսի չարաշահումն ու բարեգործության արգելքի խախտումը, դրա մասին վկայում են այն դեպքերը, որոնց մասով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Ներկայացրել ենք 5 հաղորդում, որոնցից երկուսը՝ պաշտոնական դիրքի չարաշահման, երեքը՝ բարեգործության ու քարոզչության մեկտեղման հոդվածով: Բոլոր հինգը այս կամ այն կերպ կապված են ՔՊ-ի հետ, ՔՊ-ի օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ»,- ասաց Իոաննիսյանը:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ասուլիսը՝ Վաղարշապատի ընտրությունների վերաբերյալ