Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեծ հպարտությամբ եմ շարունակելու իրականացնել Դավիթ Համբարձումյանի գործը». Նորայր Հակոբյան

117
Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ., 11:48
«Մեծ հպարտությամբ եմ շարունակելու իրականացնել Դավիթ Համբարձումյանի գործը». Նորայր Հակոբյան

Քիչ առաջ ելույթ ունեցավ Մասիս համայնքի նոր ղեկավար Նորայր Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց թիմակիցներին՝ իր թեկնածությունն առաջադրելու ու ընտրելու համար: «Դավիթ Համբարձումյանից հետո շատ բարդ է լինելու շարունակել նրա գործը, քանի որ նա տիրապետում էր ոչ միայն համայնքային, այլև համայնքում ապրող յուրաքանչյուր անձի խնդիրներին: Որքան էլ բարդ լինի, վստահ եմ՝ մեծ հպարտությամբ եմ շարունակելու աշխատել ու իրականացնել Դավիթ Համբարձումյանի թիմի զարգացման ծրագրերը, որի մասնիկն եմ նաև ես»,- ասաց Հակոբյանը: