Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Ատելության վրա հիմնված արշավը բերում է պարտության ու հասարակության թուլացման». Հայկ Խանումյան

136
Երեքշաբթի, 18 նոյեմբերի, 2025 թ., 02:24
«Ատելության վրա հիմնված արշավը բերում է պարտության ու հասարակության թուլացման». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սովորաբար հաղթող ուժերը հայտարարում են, որ իրենք լինելու են բոլորի իշխանությունը՝ իրենց ընտրողների, միցակիցների, ընտրությանը չմասնակցածների։ Միայն ներազգային թշնամանք սերմանելու մոլուցքով տառապողներն են հայտարարում, որ իրենք ջախջախեցին մրցակիցներին։ Ատելության վրա հիմնված արշավը կարող է որոշակի արդյունք ապահովել, սակայն երկարաժամկետ կտրվածքով բերում է պարտության ու հասարակության թուլացման։ Վերջին նախադասությունը բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում»:

Աղբյուրը`   Հայկ Խանումյան