Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Ափսոս»․ Ռուբեն Մելիքյան

114
Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ., 14:12
«Ափսոս»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա Հայաստանում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ բաժանվում են երկու խմբի.
1) Մարդիկ, ովքեր ներքուստ պատրաստ են «ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ» աշխատել ադրբեջանա-նիկոլական «չորրորդ հանրապետություն» պրոյեկտում։
2) Մարդիկ, ովքեր պատրաստ են զոհասեղանին դնել իրենց առողջությունը, ազատությունը, բարեկեցությունը, գուցե նաև կյանքը՝ ադրբեջանա-նիկոլական «չորրորդ հանրապետություն» պրոյեկտը խափանելու համար։
Ընդ որում՝ շատերը նույնիսկ չգիտեն, թե ո՛ր խմբին են իրենք դասվում, և դա իմացվում է առանցքային որոշում կայացնելու պահին։
Արմքոմեդիի տղերքը կանգնած էին այդպիսի առանցքային որոշում կայացնելու հարցի առջև. Իմնիմնիմիի տղերքի հանդեպ ալենի ստահակության հետևանքով չեղարկե՞լ նրա հետ հարցազրույցի հրապարակումը, թե՞ չչեղարկել։ Ընտրեցին երկրորդ տարբերակը։ Ընտրեցին ադրբեջանա-նիկոլական «չորրորդ հանրապետություն» պրոյեկտում «ընդդիմադիր հայացքներ ունեցող տղերք» աշխատելու անշառ տարբերակը։
Ափսոս»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան