«Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ չվել են ՀՀ և ջերմ ընդունելության արժանացել՝ իշխանական մակարդակով»․ Արման Գրիգորյան
![]() Քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Վրաստանից տեղեկություններ ստացա, որ վրացական որոշ արևմտամետ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կարողանում գրանցվել Վրաստանում, ինչպես նաև գործիչներ, որոնք իրենց հայրենիքում լավ չեն զգում, որովհետև հայրենիքն սկսել է լավ չծառայել իրենց գրանտատուների շահերին, չվել են Հայաստան և Հայաստանում ջերմ ընդունելության արժանացել իշխանական մակարդակով։ Ինձ ասացին, որ նրանց կա՛մ գրանցել են, կա՛մ պատրաստվում են գրանցել Հայաստանում։ Տեղեկություն ստացա նաև, որ դա արդեն լարվածություն է առաջացրել միջպետական հարաբերություններում։ Իմ լրագրող ընկերներին, հատկապես հետազոտական լրագրության մասնագետներին, խնդրում եմ զբաղվել էս հարցով։ Եթե սա համապատասխանում է իրականությանը, սա լուրջ հանրային քննարկման առարկա պիտի դառնա»։ Աղբյուրը` Արման Գրիգորյան |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
