«Հայ ժողովուրդը չպետք է հավատա քաղցր հեքիաթներին». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այժմ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, տևական հրադադար է։ Խաղաղության պայմանագիր կնքված չէ։ Եթե կնքված էլ լիներ, այն չէր կարող կայուն խաղաղություն երաշխավորել։ Ֆաշիստական Գերմանիան 1939 թվականին ԽՍՀՄ-ի հետ 10 տարով չհարձակման պակտ էր կնքել, սակայն 1941թվականին հարձակվեց: ԽՍՀՄ-ը Ճապոնիայի հետ չհարձակման պայմանագիր ուներ, սակայն 1945թվականին Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ մտավ։ Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անցկացնել, Հայաստանի դեմ քարոզչական, հոգեբանական, դիվանագիտական պատերազմ է վարում, հավելյալ պահանջներ ներկայացնում իսկ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները Հայաստանի հանրությանը շարունակ խաբում են հաստատված խաղաղությամբ, Թրամփի ուղի կոչվող Զանգեզուրի միջանցքով, սահմանազատումով Արծվաշենի վերադարձով, Հայաստանի աննախադեպ ինքնիշխանությամբ, Հայ առաքելական եկեղեցին «մաքրագործելով», «նախկինների» արած թալանը «կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելով, Ղազախստանից, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով բերված անասնակեր ցորենով, տնտեսական մեծ աճով, աղքատության կրճատմամբ, ակադեմիական քաղաքով, Աջափնյակի մետրոյով, Ամուլսարի հանքով։ Հազարամյակների պատմություն ունեցող, ցեղասպանություն և բազում կոտորածներ, աղետներ տեսած հայ ժողովուրդը չպետք է հավատա քաղցր հեքիաթներին, որքան էլ դրանք հաճելի լինեն»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
