«Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ամբողջ ռեգիոնը: Թբիլիսի այցի և այդ ընթացքում Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ասում է Հայաստանի արտգործնախարարը: Ինչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաև Ադրբեջանի նախագահին, ու թերևս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, և որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձևավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում: Պաշտոնական Երևանը այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել Ռուսաստանի ԱԽ քարտուղար Շոյգուի այն հայտարարությանը, որ օրեր առաջ հնչեց Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հավաքի օրերին: Շոյգուն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ: Դրանից մի քանի օր անց Էրդողանն էր խոսել, թե պետք է շարունակել կարգավորմանն ուղղված ջանքը: Այլ կերպ ասած՝ Էրդողանն էլ խոսել էր, որ կարգավորված չէ: Երևանից ոչ մի արձագանք: Մինչդեռ, այդ հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են պաշտոնական Երևանի այն պնդումներին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով, թե քաղաքական առումով հարցը լուծված է և իբրև թե մնում են երեք տասնամյակի կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական «մետաստազները»: Այդ ֆոնին, գնալ Վրաստան և ասել, թե «հաստատված խաղաղության շահառուն» նաև Վրաստանն է, հազիվ թե կարող է լուրջ ընկալվել հենց Վրաստանում: Այդ իմաստով, ավելի կարևոր էր իհարկե Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը Հայաստանի և Վրաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործելիությունը բարձրացնելու մասին խոսակցությունը, եթե այն իհարկե եղել է առարկայական, այլ ոչ թե արարողակարգային: Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցության այս կամ այն ռեժիմ հաստատելու համար: Իսկ այստեղ Վրաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, իհարկե թե՛ կայունության ռեժիմի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, թե՛ նաև Կովկասի տնտեսա-քաղաքական և անվտանգային նոր ճարտարապետության հարցում օրակարգային սխեմաների ձևավորման»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
