Կասկածները հաստատվում են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Քաղաքականություն ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ ԵՆ Դեռ 2023-ի սեպտեմբերին հիմնավոր կասկածներ կային, թե ինչպես հայտնվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Ադրբեջանի բանտում: Այն ժամանակ էլ շշուկներ կային, որ գերի տարվողների ցուցակի կազմմանը մասնակցություն է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ վերջերս Սերժ Սարգսյանն արդեն բացահայտորեն խոսեց այդ մասին: Իհարկե, դրա մասին վկայող իրեղեն ապացույցներ չկան, բայց բազմաթիվ նրբություններ վկայում են այդ մասին: Առաջին կասկածը բխում էր նրանից, թե ինչպես կարող էին իքս մարդիկ չլինել այդ ցանկում, որոնք, ենթադրաբար, Ադրբեջանին շատ են ցավեցրել, իսկ հայտնվեր, օրինակ, ԱԺ նախագահը, տարիներ առաջ պաշտոնավարած ՊԲ հրամանատարը, Ադրբեջանի հետ աշխատանքային հարաբերություններ պահած Արայիկ Հարությունյանը: Հաջորդ կասկածը, անշուշտ, բխում էր նրանից, թե ինչպես է ՀՀ իշխանությունը համառորեն շրջանցում այս թեման, իսկ որոշ դեպքերում՝ անգամ միտումնավոր ձախողում այն: Եվ, վերջապես, ի՞նչ կաներ անաչառ եւ այդ անձանց գերեվարման մեջ չշահագրգռված վարչապետը: Նախ, այսքան զիջումների գնալու պարագայում գոնե գերիների վերադարձի հարցը կպնդեր ու կհասներ դրան: Վաշինգտոնում կբարձրացներ այդ հարցը եւ ցանկացած հարթակից ելույթ ունենալիս, ցանկացած հանդիպման մասնակցելիս կդիմեր արտերկրի իր գործընկերներին՝ խնդրելով-պահանջելով, որ այդ հարցը լուծվի: Ոչ թե Ալիեւին ու Էրդողանին գետնատարած ու ժպտադեմ կսիրաշահեր, կինն էլ՝ նրանց կանանց, այլ կխոսեին այս մասին, կպնդեին, որ ոչ մի խաղաղության հնարավոր չի լինելու հասնել, եւ ոչ մի միջանցք չի կառուցվելու, մինչեւ մեր գերիները տուն չվերադառնան: Վերջապես, յուրաքանչյուր աղոթքի նախաճաշ ու համաժողով կսկսեր ժամանակակից աշխարհում գերիների անթույլատրելիության մասին խոսքով եւ նրանց ուղղված աղոթքով»:
|

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
